Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 119-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը  և  որոշման  նախագծի  քվեարկության հետևյալ արդյունքներըկողմ-,  դեմ-,  ձեռնպահ-,  Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանին

 որոշում է`

1.Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝

1)ֆիզիկական անձանց սեփականություն համարվող հողամասերի, բազմաբնակարան շենքերի բնակարանների ու բնակելի տների համար՝ Ագարակ և Մեղրի քաղաքներում 5000 (հինգ հազար) դրամ, Լեհվազ և Կարճևան գյուղերում` 1000 (մեկ հազար) դրամ, Մեղրի համայնքի մնացած գյուղական բնակավայրերում` 500 (հինգ հարյուր) դրամ.

2) ֆիզիկական անձանց սեփականություն համարվող ոչ բնակելի շինությունների համար` Ագարակ և Մեղրի քաղաքներում 15000 (տասնհինգ հազար) դրամ, Լեհվազ և Կարճևան գյուղերում` 1000 (մեկ հազար) դրամ, Մեղրի համայնքի մնացած գյուղական բնակավայրերում` 500 (հինգ հարյուր) դրամ.

3) իրավաբանական անձանց սեփականություն համարվող անշարժ գույքի համար՝ 20000 (քսան հազար) դրամ: 2.Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար:

3. Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների Մեղրի համայնքի ավտոկանգառներից օգտվելու համար ծառայության վճար՝ ամսական 1 500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

4.Համայնքի վարչական տարածքում տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով համայնքային սեփականություն համարվող մշակույթի տների, դահլիճների, ակումբների օգտագործման տրամադրման համար վճարը սահմանել՝

1) Ագարակի մշակույթի պալատի և Մեղրու մշակույթի տան դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով զրո դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով 1 օրը` 30000- 60000 դրամ: Մեղրի և Ագարակ քաղաքներում գտնվող մյուս դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների նպատակով` զրո դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով 1 օրը` 20000 (քսան հազար) դրամ:

2)Գյուղական բնակավայրերի ակումբների դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով զրո դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 5000 (հինգ հազար) դրամ: 5.Սահմանել Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման և օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար՝ 70000 (յոթանասուն հազար) դրամ

6. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման, օտարման կամ օգտագործման տրամադրման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար.

1) ավտոտնակների, այգետնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների համար՝ 10000 (տաս հազար) դրամ.

2) բնակելի տների, տնտեuական և oժանդակ շինությունների համար՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ. 3)հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների համար՝ 70000 (յոթանասուն հազար) դրամ: 7.Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար.

1)շինությունների համար՝

 ֆիզիկական անձանց համար` 10 000 (տասը հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 200 (երկու հարյուր) դրամ.

 իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 300 (երեք հարյուր) դրամ:

2)Հողամասերի համար՝

 ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար՝ 100 (մեկ հարյուր) դրամ.

 իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար՝ 200 (երկու հարյուր) դրամ:

 8.Սահմանել Մեղրի համայնքի  վարչական  տարածքում  տրանսպորտային  ծառայությունից  (վճարովի ուղևորափոխադրումներ) օգտվող մեկ ուղևորի համար համայնքի կողմից  մատուցվող  ծառայության  դիմաց փոխհատուցման վճար ըստ երթուղիների՝

Ագարակ-Մեղրի (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 դրամ

Ագարակ-Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ

Ագարակ-Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ

Ագարակ-Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ

Ագարակ-Կարճևան (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 դրամ

Ագարակ-Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ

Ագարակ- Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ

Ագարակ- Նռնաձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ

Ագարակ-Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով) 200 դրամ

Մեղրի-Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով) 100 դրամ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner