Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2008 թվականի արտադրության VAZ 21214-130-20 մակնիշի 058 LL 70 պետհամարանիշի ավտոմեքենան բաց դասական կրկնաաճուրդ – վաճառքով՝ կրկնաաճուրդի մեկնարկային գին սահմանելով 1 120 000 (մեկ միլիոն հարյուր քսան հազար) ՀՀ դրա մ (գինն ըստ « ԱԼՏԱՎԻՊ» ՍՊԸ-ի կողմից 14.06.2016 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման թիվ ՇԳՀ/06/101 հաշվետվությամբ սահմանված 1400000 դրամից իջեցվել է 20%) :
1) կրկնաաճուրդը չկայանալու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում անցկացնել հերթական աճուրդ և յուրաքանչյուր կրկնաաճուրդ անցկացնելիս վաճառվող գույքի նախնական գինն իջեցնել 20 տոկոսով:
2.Օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2007 թվականի արտադրության HOVER 2.4 մակնիշի 059 LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան բաց դասական կրկնաաճուրդ – վաճառքով՝կրկնաաճուրդի ՝ մեկնարկային գին սահմանելով 1 422 000 (մեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար) ՀՀ դրամ (գինն ըստ « ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից 07.12.2016 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման NԳՀ/080/16 հաշվետվությամբ սահմանված 1580000 դրամից իջեցվել է 10 %) :
1) կրկնաաճուրդը չկայանալու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում անցկացնել հերթական աճուրդ և յուրաքանչյուր կրկնաաճուրդ անցկացնելիս վաճառվող գույքի նախնական գինն իջեցնել 10 տոկոսով:
3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել կրկնաաճուրդները: