Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
որոշում է՝ 1.Տալ համաձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն, ըստ որի նախատեսվում է Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտվող, համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N20042017-09-0019), 09-005-0709-0127 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 4,3135 հա հողամասը փոխադրել (համաձայն՝ «Վերտեքս» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա «կոմունալ ենթակառուցվածքների հողեր» գործառնական նշանակությամբ` Մեղրի քաղաքի աղբավայրի շահագործման համար:
2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ : |