Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 24-ի N48-Ա որոշումը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |