Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 64-րդ, 65-րդ կետերով և հիմք ընդունելով Հրանտ Ներսեսի Արզումանյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 09-ի թիվ 2741-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաք, Քարակերտի փողոց, 50 հասցեում գտնվող՝ Հրանտ Ներսեսի Արզումանյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1348616) 09-005-0002-0006 կադաստրային ծածկագրով 0.14 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասը ու նրա վրա ամրակայված շինությունները և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Մ. Օհանջանյան փողոց, 76/1 բնակելի տուն» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011WMWN2DQ):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: