Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 19-ի N 59-Ա որոշումը և Ամալյա Բակունցի Առաքելյանի՝ գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Սայաթ-Նովայի փողոց, 4/5 հասցեում գտնվող 19.8 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ) և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.00198 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0035-0034, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N06032025-09-0014 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ 23 940 ՀՀ դրամով (900305081482 հաշվեհամարին շինության համար՝ 10 000 դրամ x 0.1209 x 19.8 քմ = 23 940 /քսաներեք հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ), 24 180 ՀՀ դրամով (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայված հողատարածքի համար՝ 1221 դրամ x 19.8 քմ = 24 180 /քսանչորս հազար մեկ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ) կառույցն իրականացրած ֆիզիկական անձ Ամալյա Բակունցի Առաքելյանին:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 ՀՀ դրամ.
2)Անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: