Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N 18-Ն և 2024 թվականի հունվարի 15-ի N 04-Ն որոշումները, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության Մեղրի մասնաճյուղի կառավարիչ Արմեն Մադոյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հոկտեմբերի 25-ի N 4804-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոց 7 (Ագարակի ՊՄԿ վարչական շենքի դիմային հատվածի սյան վրա) հասցեում գործող (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արամի փողոց 82-84 շենք, 89,99,100 տարածքներ, ՀՎՀՀ 02520007) «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը տարածել (տեղաբաշխել) 0.46 քմ այլ արտաքին գովազդ:
2.«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 138 (մեկ հարյուր երեսունութ) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվության համար: