Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի №02/12.63/43992-2024 շրջաբերականը և Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Համաձայնություն տալ Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ MERCEDES-BENZ / E 200 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 401 LL 70) և HONDA / ELYSION 2.4 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 593 LL 70) հրապարակային սակարկություններով օտարելու մասին:
2.Անկախ մասնագետի միջոցով իրականացնել գույքի շուկայական արժեքի գնահատում և գույքի վաճառքի գինը սահմանել` ելնելով գնահատման արժեքներից:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: