Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 55
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ և 94-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 118-Ն որոշումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                           որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կուրիս բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-053-0139-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված գյուղատնտեսական նշանակության 2,977 հա մակերեսով վարելահողը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցույթային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի գին սահմանելով 29 770 (քսանինը հազար յոթ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Գուդեմնիս բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-029-0102-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված գյուղատնտեսական նշանակության 0,71891 հա մակերեսով վարելահողը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցույթային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի գին սահմանելով 7190 (յոթ հազար մեկ հարյուր իննսուն) ՀՀ դրամ:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Գուդեմնիս բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-029-0120-0078 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,59619 հա մակերեսով վարելահողը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցույթային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի գին սահմանելով 5962 (հինգ հազար ինը հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ:

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-092-0122-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված գյուղատնտեսական նշանակության 0,6 հա մակերեսով այլ հողատեսքը ՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցույթային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի գին սահմանելով 6000 (վեց հազար) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner