Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, ՀայաստանիՀանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Լեհվազ բնակավայրում գտնվող 284 քմ մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N1167938) և նրա սպասարման համար անհրաժեշտ 780 քմ մակերեսով հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ կանոնադրական նպատակներին համապատասխան շահագործման և պահպանության նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |