Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 21-ի ««Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Վարդանիձորի մասնաճյուղ ստեղծելու մասին» N333 որոշումը:
2.Հաստատել«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Վարդանիձորի մասնաճյուղի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի:
3.Հաստատել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Վարդանիձորի մասնաճյուղի աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի: |