Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63 հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ ենթակետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 118-Ն որոշմամբ, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-088-0111-0065 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<այլ հողատեսքերի>> գործառնական նշանակության 1,31134 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 196701 (մեկ հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր մեկ) ՀՀ դրամ: 2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<այլ հողատեսքերի>> գործառնական նշանակության 09-005-0730-0001 կադաստրային ծածկագրով 0,20656 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 206560 (երկու հարյուր վեց հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 128 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<այլ հողեր>> գործառնական նշանակության 09-002-0067-0003 կադաստրային ծածկագրով 0,056 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 336 000 (երեք հարյուր երեսունվեց հազար) ՀՀ դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 128/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<այլ հողեր>> գործառնական նշանակության 09-002-0067-0004 կադաստրային ծածկագրով 0,105 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 630 000 (վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի թիվ 40/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության 09-002-0053-0003 կադաստրային ծածկագրով 0,09252 հա հողամասը հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 555 120 (հինգ հարյուր հիսունհինգ հազար հարյուր քսան) ՀՀ դրամ:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 5-րդ փակուղի թիվ 17 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0735-0001 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի` <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության 0,0655 հա հողամասը պահեստարան կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 180 000 (մեկ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 5-րդ փակուղի թիվ 1/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0072-0001 կադաստրային ծածկագրով 0,07051 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 423 060 (չորս հարյուր քսաներեք հազար վաթսուն) ՀՀ դրամ:
8.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |