Օգոստոսի 27-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը իր աշխատավայրում հյուրընկալեց «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» նախագահ, «Կաստանետ պարային ստուդիայի» տնօրեն, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սպորտային պարահանդեսային պարերի զարգացման հնարավորությունները Մեղրի համայնքում, ինչպես նաև մշակութային ու մարզական նոր նախաձեռնությունների կազմակերպումը։
Կողմերն ընդգծեցին, որ համագործակցությունը նպատակ ունի խթանել երեխաների և երիտասարդների ակտիվ ներգրավումը տարածաշրջանային ու միջազգային միջոցառումներին, ապահովել փորձի փոխանակում և ստեղծել նոր հարթակներ համայնքի մշակութային կյանքի համար։
Անդրադառնալով արդեն իսկ ձևավորված համագործակցությանը՝ ընդգծվեց, որ Մեղրիի պատանի պարուհիները հաջողությամբ մասնակցել են Ջերմուկում անցկացված համահայկական ձմեռային երկրորդ խաղերին, որտեղ արժանացել են բարձր գնահատականի։
Մարիաննա Մամյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ մշակութային և սպորտային ոլորտների զարգացմանն ուղղված մշտական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ Մեղրի համայնքում նախատեսվում է անցկացնել Սպորտային պարահանդեսային պարերի բաց առաջնություն, ինչպես նաև ապագայում կազմակերպել մեծամասշտաբ սպորտային պարերի միջոցառումներ, որոնք կնպաստեն համայնքի ճանաչելիության բարձրացմանը և մարզամշակութային կյանքի ակտիվացմանը։
|