Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)» (08.06.01.51) ծրագրի (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեի) հոդվածից 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Մանուշակ Ռուստամյանին` հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ագարակ և Մեղրի քաղաքներում կազմակերպված միջոցառումներին աջակցելու համար։
2.Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին հանձնարարել կատարել համապատասխան ֆինանսավորումը՝ գումարը փոխանցելով Մանուշակ Ռուստամյանի անձնական հաշվեհամարին: