Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 64-րդ, 65-րդ կետերով և հիմք ընդունելով Սամվել Ռազմիկի Հարությունյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունիսի 06-ի թիվ 2288-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Վահրավար, 2-րդ փողոց, 2/12 հասցեում գտնվող՝ Սամվել Ռազմիկի Հարությունյանին ժառանգության իրավունքով պատկանող (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված՝ 30.05.2025 թվականին, սեղանամատյանում գրանցված 820-ով) 09-088-0002-0019 կադաստրային ծածկագրով 0.097 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը ու նրա վրա ամրակայված շինությունը և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Վահրավար, 2-րդ փողոց, 12» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09132JVNN2ER):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: