Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N 04-Ն որոշումը և Արտակ Մովսեսյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի ապրիլի 11-ի N1658-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Արտակ Մովսեսյանին (գրանցման համարը՝ 79․757747) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Լեհվազ 6-րդ փողոց թիվ 13 հասցեի հարևանությամբ գտնվող լիցքավորման կետում թույլատրել 2024 թվականի ապրիլի 01-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հեղուկ վառելիքի վաճառքով: