Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի ներկայացրած որոշման նախագիծը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ, Լիճք, Շվանիձոր, Կարճևան գյուղերում գտնվող, Հայաստանի Հանրապետության (կամ պետական) սեփականություն հանդիսացող ամբուլատորիաների շենքերը անհատույց օգտագործման իրավունքով ստանալու նպատակով կազմված ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|