Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 19-ի N59-Ա որոշումը և Օնիկ Գագիկի Անդրեասյանի՝ գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Լեռնագործների փողոց, 14/4 հասցեում գտնվող 123.3 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի շինությունը (գոմ ու խոտանոց), 9 քմ լողավազանը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.06422 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0003-0052, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N30092024-09-0042 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ 319 910 ՀՀ դրամով (900305081482 հաշվեհամարին շինության համար՝ 20 000 դրամ x 0.1209 x 132.3 քմ = 319 910 /երեք հարյուր տասնինը հազար ինը հարյուր տասը/ ՀՀ դրամ), 784 130 ՀՀ դրամով (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայված հողատարածքի համար՝ 1221 դրամ x 642.2 քմ = 784 130 /յոթ հարյուր ութսունչորս հազար հարյուր երեսուն/ ՀՀ դրամ) կառույցն իրականացրած ֆիզիկական անձ Օնիկ Գագիկի Անդրեասյանին:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 ՀՀ դրամ.
2)Անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: