Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 17-ի N3 արտահերթ նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի վարչական շենքի վերանորոգման ծրագրի արժեքի համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին.
2)Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին.
3)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Պետրոս Լենտրուշի Հայրապետյանին օտարելու մասին.
4)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Արտաշ Գենարոսի Պողոսյանին օտարելու մասին.
5)Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 06-ի N18 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
6)Մեղրի համայնքի վարչական սահմաններում (Կարճևան բնակավայր) գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված 150.7 քմ մակերեսով շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |