Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-9, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում   է`

1.Տալ համաձայնություն Մեղրի համայնքին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու համար:

2.Ստեղծել նախաձեռնող խումբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու  նպատակով:

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետում  նշված ծրագրին մասնակցության հայտ ներկայացնող նախաձեռնող խմբի անհատական կազմը`  համաձայն  հավելվածի:

4. Հանձնարարել ՆԽ-ին`

1)Նախապատրաստել ծրագրի նախնական առաջարկ,

2)Հայտերի նախնական ընտրությունը կատարել ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համաձայն,

3Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում մասնակից համայնքների բնակչությանը տրամադրել մանրամասն  տեղեկատվություն ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին,

4)Ձեռնարկել միջոցներ` ծրագրի նախապատրաստմանը բնակչությանը ներգրավելու համար,

5)Այնպես անել, որ բաղադրիչ ենթածրագրերը `

ա.ուղղված լինեն մասնակից համայնքների ընդհանուր  սոցիալական և տնտեսական խնդիրների  լուծմանը,

բ.իրար լրացնեն և ուժեղացնեն:

5.Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին` Մեղրի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի բնակչության սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի առաջարկները ՀՏԶՀ-ին ներկայացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(65.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner