Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Տալ համաձայնություն Մեղրի համայնքին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու համար:
2.Ստեղծել նախաձեռնող խումբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու նպատակով:
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրին մասնակցության հայտ ներկայացնող նախաձեռնող խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
4. Հանձնարարել ՆԽ-ին`
1)Նախապատրաստել ծրագրի նախնական առաջարկ,
2)Հայտերի նախնական ընտրությունը կատարել ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համաձայն,
3Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում մասնակից համայնքների բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին,
4)Ձեռնարկել միջոցներ` ծրագրի նախապատրաստմանը բնակչությանը ներգրավելու համար,
5)Այնպես անել, որ բաղադրիչ ենթածրագրերը `
ա.ուղղված լինեն մասնակից համայնքների ընդհանուր սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը,
բ.իրար լրացնեն և ուժեղացնեն:
5.Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին` Մեղրի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի բնակչության սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի առաջարկները ՀՏԶՀ-ին ներկայացնելու համար: |