Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.ՈՒժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 17-ի «Մեղրի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N26–Ա որոշումը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |