Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 81
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿՐԿՆԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստաված կարգի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշմամբ, հիմք ընդունելով պետական լիազոր մարմնի կողմից 2018 թվականի մարտի 14-ին տրված թիվ 8 դրական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                          որոշում է՝

 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի 6-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «կապի օբյեկտների հողեր» գործառնական նշանակության՝ 0,04 հա հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-074-0434-0003) կրկնաճուրդով օտարման մեկնարկային գինը սահմանել՝ 1 600 000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:

2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.63 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner