Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «ՄՏԳԱԶ» ՍՊԸ-ի տնօրեն Է. Զաքարյանի համայնքի ղեկավարին ուղղած 2017 թվականի մարտի 24-ի N635 դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Տալ համաձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն, ըստ որի նախատեսվում է Մեղրի համայնքի վարչական սահմաններում՝ Մեղրի քաղաքի տարածքում գտվող, «ՄՏԳԱԶ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N03122013-09-0014, կադաստրային ծածկագիր՝ 09-005-0753-0007 ) գյուղատնտեսական կորիզավոր նշանակության 0,41948 հա հողամասից՝ 0,10825 հա հողամասը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության` ավտոգազալիցքավորման ճնշակայանի կառուցման համար՝ համաձայն «Վերտեքս» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի (կցվում է):
2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ: |