Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից տրամադրված N5-3-Ջ/Կ-Մ-Ե ջրօգտագործման թույլտվությունը , «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերության գրավոր հայտը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի Այգեձոր 47 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող կադաստրային ծածկագիր 09-092-0102-0047) ջրային հողերի կատեգորիայի « հիդրոտեխնիկական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 0.01407 հա հողամասը կառուցապատման իրավունքով մինչև 2025 թվականի դեկտեմբերի 16-ը տրամադրել «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սահմանելով 240 000 դրամ տարեկան վճար՝ պոմպակայանի կառուցման համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |