|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հուլիսի 2018 թվականի N 50 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-1, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի պալատի 1-ին հարկի 11-րդ և 2-րդ հարկի 42-րդ տարածքները՝ ընդհանուր 72,4 քմ մակերեսով (համաձայն հատակագծի), անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամանակահատվածով տրամադրել «Մեղրու կանաց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ին՝ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով: |
Կողմ -9 ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -1 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(17.56 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|