Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 112-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21–Ի N20 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-, դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

 

որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի  դեկտեմբերի 21-ի N20 նիստի օրակարգը`   

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  ավագանու 2016  թվականի դեկտեմբերի  8-ի N37-Ն և  N39-Ն  որոշումները ուժը  կորցրած ճանաչելու  մասին:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ»  համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

4.Համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների  թվաքանակը,  հաստիքացուցակը և  պաշտոնային  դրույքաչափերը  հաստատելու մասին:

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Մեղրի համայնքում 2018  թվականի  օրենքով  սահմանված տեղական տուրքերի և վճարների  տեսակներն  ու դրույքաչափերը սահմանելու մասին:

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի hամայնքի   սեփականություն հանդիսացող հողամասերն 2018 թվականին օգտագործման տրամադրելուև օտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների  և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին:

7.2018 թվականին  Մեղրի  համայնքի  կողմից  մատուցվող  ծառայությունների  դիմաց գանձվող  վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:

8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017  թվականի նոյեմբերի  28-ի N107-Ա, N108-Ա  և N109-Ա որոշումները  չեղյալ ճանաչելու մասին:

9.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Մհեր Սեյրանի  Զաքարյանին  օտարելու  մասին:

10.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Իլիչ Վոլիի Վարդանյանին օտարելու  մասին:   

11.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Զարմանդուխտ  Ռազմիկի  Ստեփանյանին օտարելու մասին:

12.Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Երվանդ Հայկազի  Սարգսյանին  օտարելու  մասին:   

13.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքին  սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքն  անհատույց  օգտագործման  իրավունքով  տրամադրելու մասին:  

14.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով  ՀՀ  Սյունիքի  մարզի  Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն  տալու  և  ՀՀ  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  ավագանու  2017  թվականի  մայիսի  4-ի N43-Ա  որոշումն  ուժը  կորցրած  ճանաչելու  մասին:

15. Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:

 

16. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով  ՀՀ  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  Նյուվադի (Նռնաձոր)  գյուղի  գլխավոր հատակագծում  նախատեսվող փոփոխությունը  քննարկելու մասին:  

 

17. Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի ավագանու  2016 թվականի դեկտեմբերի  27-ի  «ՀՀ  Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի  2017 թվականի  բյուջեն  հաստատելու մասին»  թիվ  61-Ն  որոշման  մեջ  փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner