Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի վերջին պարբերությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի N85-Ա որոշման հավելվածի 8-րդ և 10-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2016 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 03/03/1/5353-16 գրությունը, 2016 թվականի դեկտեմբերի 5–ին կայացած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար Մեղրի համայնքի ոչ պետական հատվածի ներկայացուցչի մրցույթի արդյունքները ևորոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները`կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար Մեղրի համայնքի ոչ պետական հատվածի ներկայացուցիչ առաջադրել համայնքի ավագանու կողմից հայտարարված 2016թվականի դեկտեմբերի5-ին կայացած մրցույթիմասնակից՝ Ագարակքաղաքի Չարենց փողոցի շենք թիվ 28 բնակարան 13 հասցեի բնակիչ ՌոմաՍոսիկի Գևորգյանին (ն/ք 000566307,տր.04.10.2013թ., 045-ից): |