Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթներով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման 76-րդ կետի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին N16-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2016 թվականի ապրիլի 2-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» ԵՀԹ-29/219 թույլտվությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից 33.7135հա հողամաս, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/, երկու տարի չորս ամիս ժամկետով, տրամադրելու «ՆԱՐԻՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով տարեկան 504000 (հինգ հարյուր չորս հազար) ՀՀ դրամ վճար:
2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետին: