Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 15-րդ, 26-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N16-Ա որոշումը:
2.Հաստատել «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի
3.Հաստատել«Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի: