Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով և 481 հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N1746-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշման 44-րդ կետի ը ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 6-ին տրված «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն» ՇԱԹՎ-29/188 թույլտվությունը և պետական լիազոր մարմնի կողմից 2018 թվականի մարտի 22-ին տրված թիվ 9 դրական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ- , ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի Իքիս 1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար տրամադրված հողմասեր» գործառնական նշանակության՝ 3,47385 հա հողամասը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրման վարձավճարը սահմանել տարեկան 430 760 (չորս հարյուր երեսուն հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |