Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,0285 հա խաղողը (կադաստրային ծածկագիր՝ 09-009-0126-0008, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N13052020-09-0037) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «կապի հողեր»գործառնական նշանակությամբ՝ բջջային կայանի օրինականացման համար:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: