Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի №30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №1918-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի անդամների 19.12.2013թ. №115 դրական եզրակացությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում (Լեհվազ գյուղի տարածք) գտվող, «ԲԷՑ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 09-037-0204-0089 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական վարելահող նշանակության 0,04հա հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակությամբ` բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի /հենասյուների/ կառուցման և սպասարկման համար:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: