Բովանդակություն * | Օգոստոսի 29-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում հյուրընկալել էին մեկ տասնյակից ավել մեղրեցի ավագ սերնդի երախտավորներին։ Քննարկվեցին համայնքի մշակութային, տնտեսական կյանքի զարգացման, բարելավման ուղիները՝ մասնավորաեպս հետևյալ առանցքային թեմաները՝ 1.Մեղրի համայնքի խորհրդանիշների՝ տարբերանշանի, զինանշանի և հիմնի ընտրության կատարում 2.«Մեղրի քաղաքի տոնական օրվա» նշանակում 3.Բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման սուբվենցիոն ծրագրի համառոտ ներկայացում: Հանդիպման նպատակն էր քննարկել գաղափարները տեղաբնակների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր, արդյունավետ մթնոլորտում, հնչեցին մտահղացմանն աջակցող տեսակետներ։ Համայնքի ղեկավարը բարձր գնահատեց բնակիչների առաջարկությունները և հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները կլինել հաճախ։ |