Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 45
 
Համար 45Ամսաթիվ 27/08/2025
Վարող ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն * ՀԱՆԴԻՊՈՒՄ R2D ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Բովանդակություն *
Օգոստոսի 27-ին Մեղրիի համայնքապետարանում հյուրընկալվեցին երկու կարևոր ծրագրերի պատվիրակություններ՝ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UN WFP) ներկայացուցիչները։
Հանդիպմանը մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետները և համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։ Քննարկվեցին արդեն կատարված աշխատանքները, ընթացքի մեջ գտնվող նախաձեռնությունները և առաջիկա ծրագրերը։
Քննարկումների առանցքում էին համայնքի ենթակառուցվածքների բարելավումը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը և բնակիչների կենսապայմանների կայուն ապահովումը։
Համայնքի ղեկավարը ընդգծեց, որ Մեղրին պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը երկու գործընկեր կառույցների հետ՝ միավորելով տեղական ջանքերն ու միջազգային աջակցությունը։
R2D Սյունիք ծրագրի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները բարձր գնահատեցին Մեղրիի համայնքի պատրաստակամությունն ու ընդգծեցին, որ համատեղ աշխատանքը նպաստելու է Սյունիքի մարզի կայուն զարգացմանը և բնակչության բարեկեցության բարձրացմանը։
Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվեցին պահպանել մշտական կապ և պարբերաբար ամփոփել ծրագրերի ընթացքը՝ ապահովելով թափանցիկություն և արդյունավետություն։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner