Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N2-Ն որոշման հավելվածում, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին» N3-Ն որոշման մեջ և հավելվածում, ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N8-Ն որոշման հավելված 1-ում «վարչական ներկայացուցիչ» բառակապակցության մեջ «ներկայացուցիչ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ղեկավար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: