Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<Կուրուս>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Համբարձումյանի 2020 թվականի փետրվարի 6-ին համայնքի ղեկավարին ուղղած  N425-Տ գրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                          որոշում է՝

1.Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Արաքսաշեն 2-րդ թաղամասի թիվ 2/18 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 762,0 ք.մ. ներքին մակերեսով արտադրական նշանակության պահեստը և նրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0,358հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-507-0001, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N1169575)՝ քարի արտադրամաս օգտագործելու նպատակով, վարձակալության իրավունքով, 5 (հինգ) տարի ժամանակահատվածով տրամադրել <<Կուրուս>> ՍՊԸ-ին` սահմանելով ամսական 79250 (յոթանասունինը հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ վարձավճար:

2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.68 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner