Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող Վարդան Պետրոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 09-037-0082-0002 կադաստրային ծածկագրով 0.09126 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի բաժանումից առաջացող 0.08813 հա և 0.00313 հա մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝
1)0.08813 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և նրա ամրակայված շինություններին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 4-րդ փողոց, 1-ին փակուղի, 3/2» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09072W3X5KXB/.
2)0.00313 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 4-րդ փողոց, 1-ին փակուղի, 3/3» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09072JZNJU3U/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: