Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի N 17-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 և 2019 թվականի մայիսի 10-ի N572-Ն որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով՝ 1 (մեկ) տարի ժամկետով համաձայնություն տալ տրամադրելեւ Ռամին Իրաննեժադալամդարին՝ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման համար՝ սահմանելով.

1) 09-074-0442-0001 կադաստրային ծածկագրով 4,97108 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար ամսական 149132 (հարյուր քառասունինը հազար հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ վարձավճար.

2) 09-074-0465-0005 կադաստրային ծածկագրով 0,15044 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար ամսական 45130 (քառասունհինգ հազար հարյուր երեսուն) ՀՀ դրամ վարձավճար.

3) 09-074-0441-0001 կադաստրային ծածկագրով 0,26852 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար ամսական 8056 (ութ հազար հիսունվեց) ՀՀ դրամ վարձավճար:

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -8

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(17.55 Կբ) Հիմնավորում
(7.49 Մբ) Կից փաստաթղթեր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner