Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,002 հա հեկտար այլ հողատեսք /կադաստրային ծածակագիր՝ 09-005-0734-0023-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու համար:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: |