Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N93-Ն որոշումը, Վարսիկ Հովսեփյանի ` համայնքի ղեկավարին ներկայացրած 2022թ. նոյեմբերի 18-ի 5258-Տ հայտը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Վարսիկ Հովսեփյանին (գրանցման համարը՝ 79․01019) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 4/2 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2022 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: