Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N36-Ն որոշումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Արաքսաշեն 2-րդ թաղամասի թիվ 2/7 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0505-0007), Գարիկ Սեյրանի Հայրապետյանին և Շուշանիկ Էդուարդի Հայրապետյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,158 հա հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծին և դասել բնակավայրերի հողերի կատեգորա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ հողերի ցանկում:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |