Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հենրիկ Գաբրիելյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 01-ի N2621-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Հենրիկ Գաբրիելյանին (գրանցման համարը՝ 79․1381831) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի-Քաջարան մայրուղու աջ կողմում գտնվող ոչ հիմնական շինությունում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: