Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 92
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2019 թվականի N 92

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26–Ի N13 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                   որոշում է՝

1.Հաստատել Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N13 հերթական նիստի օրակարգը`

1)Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 12-ի N40 որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին.

2)«Մեղրի համայնքի «ԱՐԵՎԻՔ» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 21-ի N68 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

3)«Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղերի աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N116-Ա որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին.

4)«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղերի աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N116-Ա որոշման 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին.

5)«Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N116-Ա որոշման 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին.

6)«Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N116-Ա որոշման 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին.

7)Մեղրի համայնքում 2020 թվականի օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին.

8)Մեղրի համայնքում 2020 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին.

9)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն 2020 թվականին օգտագործման տրամադրելու և օտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին:

10)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 79 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.

11)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 80 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.

12)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 82 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.

13)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 83 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.

14)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 84 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.

15)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 85 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.

16)Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին.

17)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Ալիկ Բագրատի Աղամալյանին օտարելու մասին.

18)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Սերգեյ Համլետի Պետրոսյանին օտարելու մասին.

19)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Անահիտ Ալյոշայի Թարվերդյանին օտարելու մասին:

20)Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին.

21)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N2-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

22)Մեղրի համայնքի ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի շինարարական աշխատանքների արժեքի համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին.

23)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 12-ի N41 որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -7

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner