Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N1 արտահերթ նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին.
2)Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը անհատույց օգտագործման իրավունքով «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրելու մասին.
3)Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N87 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
4)2021 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին.
5)Մեղրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին.
6)Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին.
7)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրելու և 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N83 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |