Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով , <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> 3-րդ, 62-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ Մեղրի համայնքը հանդիսանում է Կարճևան համայնքի իրավահաջորդը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված գրությունը ՝Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևան գյուղական համայնքի ղեկավարի 2014 թվականի օգոստոսի 3-ի 16-Ա, 17-Ա, 18-Ա, 2016թվականի հուլիսի 12-ի 25-Ա, 26-Ա և 27-Ա որոշումներն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու հայցով դիմել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
2.Լիազորել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Մարիամ Աբրահամյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր N490) հանդես գալու Մեղրի համայնքի ավագանու անունից, լինելու ավագանու ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: |