Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 116-Ա
 

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24–Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգը`

1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին.

3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2025 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին.

4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից 2025 թվականին մատուցվող ծառայությունների վճարների դիմաց արտոնություններ սահմանելու մասին.

5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աղբահանության ծառայության դիմաց գանձվող տեղական վճարի պարտավորությունների զիջման արտոնություն տրամադրելու մասին.

6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 30-ի N79-Ա որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին.

7)«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղերի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N129-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

8)«Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղերի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N130-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

9)«Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N131-Ա որոշումն ուժը կորցրած ճան1աչելու մասին.

10)«Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N132-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

11)«Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N133-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին.

13)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին.

14)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին.

15)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 36/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Վոլոդյա Աբգարի Համբարձումյանին օտարելու մասին.

16)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վարձավճարի պարտավորությունը զիջելու մասին.

17)Անշարժ գույքի հարկի արտոնություն սահմանելու մասին.

18)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՈՒՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner