Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 16–րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին» N 78-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 7-ին կազմակերպված աճուրդի թիվ 5 արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,06458 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը (1 միավոր, կադաստրային ծածկագիր՝ 09-005-0734-0015) 130 000 /մեկ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող մասնակից Արսեն Հայրապետյանին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։
2. Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081367 հաշվարկային հաշվին:
3. Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ Արտավազդ Արզումանյանին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
4. Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` ՀՀ կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետը։