Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 88-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2024 թվականի N 88-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.17421 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագրեր՝ 09-002-0063-0004-ից, 09-002-0063-0005-ից, 09-002-0063-0006-ից, 09-002-0063-0007-ից և 09-002-0063-0008-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 2 265 000 (երկու միլիոն երկու հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ։

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.2083 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0734-0001-ից) գյուղատնտնեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 417 000 (չորս հարյուր տասնյոթ հազար) ՀՀ դրամ։

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.39303 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0313-0001-ից) գյուղատնտնեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 394 000 (երեք հարյուր իննսունչորս հազար) ՀՀ դրամ։

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.002 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0047-0018-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.31428 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0537-0136-ից) հողամասը աճուրդային կարգով օտարել` անասնաշենք կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 472 000 (չորս հարյուր յոթանասուներկու հազար) ՀՀ դրամ։

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.41885 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության <<վարելահող>> հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0423-0001) գյուղատնտնեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 420 000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։

7. Սույն որոշմամբ սահմանված հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) օտարման պայմանագրում ամրագրել Մեղրի համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 /տասը/ տարի:

8. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 


Կողմ -8

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(232.68 Կբ) Հողամասի տեղադիրքը քարտեզի վրա
(214.61 Կբ) Հողամասի տեղադիրքը քարտեզի վրա
(180.49 Կբ) Հողամասի տեղադիրքը քարտեզի վրա
(170.92 Կբ) Հողամասի տեղադիրքը քարտեզի վրա
(305.58 Կբ) Հողամասի տեղադիրքը քարտեզի վրա
(194.27 Կբ) Հողամասի տեղադիրքը քարտեզի վրա
(18.81 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner