Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար, ի դեմս Ա․ Երիցյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի նոյեմբերի 5-ի N4938-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ ճանապարհի կառուցման աշխատանքների համար թիվ 25 շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: